«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Կոպեկ առ կոպեկ սիրում է բոլորիդ

Կոպեկ առ կոպեկ սիրում է բոլորիդ
03.03.2025 | 14:29

Բա իմացա՞ր, Հայաստանի հպարտ քաղաքացի, քեզ հարկելու մոտիվացիան քո նկատմամբ տածած սերն է: Նախկինները քեզ չէին սիրում և բավարարվում էին ստանդարտ հարկային քաղաքականություն վարելով: Ա՛յ, Նիկոլը այլ բան է, նա այնքան մեծ սեր է տածում քո նկատմամբ, որ գիշերները չի քնում և մտածում է, թե էլ ի՞նչ հարկեր փաթաթի կամ, եթե կուզես, դնի քո բազմաչարչար վզին: Սակայն դու շատ անշնորհակալի մեկն ես, ա՛յ հպարտ քաղաքացի, և փոխանակ շնորհակալություն հայտնես, տրտնջում ես, նույնիսկ ընդվզելու նախանշաններ ես երբեմն ցույց տալիս: Ուրեմն իմացիր, որ երբ պարտքերի մեջ կթաղվես և երեխաներիդ բերանից կկտրես ու կտանես վերջին կոպեկդ հարկ կմուծես, հիշիր, որ Նիկոլը սիրում է քեզ, իսկ Նիկոլի սերը, ինչպես գիտես, զոհեր է պահանջում, շատ հաճախ՝ իրական զոհեր:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ